Ազգային ժողովում խմբակցությունները հայտարարեցին, թե ինչպես են քվեարկելու կառավարության ծրագրին:
ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեռ չի որոշել, թե ինչպես պետք է քվեարկի Կառավարության ծրագրին: Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խմբակցության անունից ելույթում հայտարարեց, որ հանրային բարձր վստահություն վայելող կառավարության ծրագիրը պետք է լիներ հեղափոխական: «Մենք ասում ենք՝ այն, ինչ ներկայացրել եք, վախվորած է, ինչպես ձեր թիմակիցը նշեց՝ զգուշավոր: Այնքան զգուշավոր, որ եթե անգամ օրական հինգ հազար անգամ կրկնեք, որ ունեք բարձր լեգիտիմություն, դա չի լուծելու տնտեսական ու սոցիալական խնդիրների այն բեռը, որոնց համար ժողովուրդը ձեզ տվեց աննախադեպ քվե»,- ասաց Զոհրաբյանը:
«Կառուցվածքը նախկին ավտորիտար համակարգի պահպանման միտումով կառուցվածք է: Բայց մենք դեմ ենք նաև կադրային քաղաքականության առումով: Ընդդիմությունը, պարոն Փաշինյան, ձեզ առաջարկում է ազատվել Սերժ Սարգսյանի կլանի ներկայացուցիչներից, ովքեր չեն հավատում, որ հնարավոր է հինգ տոկոնսանոց աճից ավելի աճ ապահովել»,- ասաց Մարուքյանը, հավելելով․ «Ասում եք՝ բա դուք ոնց կարող է դեմ լինեք: Դուք սպասում էիք, որ գաք խորհրդարան և ընդդիմությունը գովե՞ր ձեզ, քծներ ձեզ և չասեր այն, ինչ մտածում է անկեղծ: Այո, հեղափոխությունից հետո պարոն Փաշինյանի քննադատված քաղաքականությունը նրա կարդային քաղաքականությունն էր: Եվ ես ասում եմ, որ այս կադրերն ամենօրյա ռեժիմով ազդում են վարչապետի ռեյտինգի վրա, վատնում են այդ ռեյտինգը, և այդ կադրերով հնարավոր չէ անել տնտեսական հեղափոխություն»: