00:00:00

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցային համար չէ, որը հնարավոր է ամրագրել. Մինսկը դիմել է Երևանին

16:21, 14 փետրվար 2019

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պահանջում է արագ լուծում: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անատոլի Գլազը, փոխանցում է «Sputnik Բելառուսը»: «Արդեն տևական ժամանակ է ՀԱՊԿ-ն աշխատում է առանց գլխավոր քարտուղարի: Իրավիճակը հօգուտ կազմակերպության չի աշխատում և պահանջում է արագ լուծում», - ասել է Գլազը: Արտգործնախարարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ Աստանայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ պետությունների ղեկավարները աջակցել են Զասի թեկնածությանը: «Դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին ՀԱՊԿ քարտուղարությունը նախապատրաստել է Ստանիսլավ Զասի նշանակման մասին որոշման նախագիծը: Նա հանդիպումներ է անցկացրել հինգ մայրաքաղաքներում՝ պետությունների ղեկավարների հետ, բոլոր նախագահները հավանություն են տվել նրա թեկնածությանը», - ասել է ԱԳՆ ներկայացուցիչը: Գլազը հավելել է, որ Բելառուսը ըմբռնումով է մոտենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ Բելառուսի թեկնածուի հետ հանդիպման հնարավորության բացակայությանը՝ կապված վերջերս կայացած խորհրդարանի ընտրությունների և նոր կառավարության ձևավորման հետ: Միևնույն ժամանակ, բելառուսական կողմն ակնկալում է, որ մոտ ապագայում Երևանը կհրապարակի հանդիպման ժամկետը: Մինսկը փոխըմբռնման հույս ունի, նաև նշում է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը «հյուրանոցային համար չէ, որը հնարավոր է ամրագրել»: ԱԳՆ-ից ենթադրում են, որ բոլոր երկրները շահագրգռված են այդ հարցի լուծմամբ, և «տեխնիկական պահը» չի ազդի ՀԱՊԿ-ի, նաև  մասնակից երկրների երկկողմ հարաբերությունների վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր