00:00:00

«Լուսավոր Հայաստան». կառավարության ծրագիրը պետք է կայուն զարգացում ապահովի

17:26, 14 փետրվար 2019

Ինչո՞ւ պետք է օտարերկրյա ներդրողները ներդրումներ կատարեն Հայաստանում։ Դրա համար անհրաժեշտ է ունենալ կառավարության այնպիսի ծրագիր եւ ռազմավարություն, որոնք կապահովեն կայուն զարգացում։ Այս մասին փետրվարի 14-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։ Թանդիլյանը համոզված է, որ հեղափոխական քայլեր պետք է նախաձեռնել ոչ միայն քաղաքական տեսակետից, այլ նաեւ ոչ ստանդարտ եւ անգամ «շոկային» տնտեսական քայլեր, որոնցից վստահության այսպիսի աստիճանի պարագայում չպետք է զգուշանալ։ «Կառավարության ծրագրի նպատակը  հեղափոխական է, բայց ոչ նրա բովանդակությունն ու, առավել եւս՝ նրա գործիքանին։ Ինձ այն հիշեցնում է վարչապետի եւ քաղաքացիների միջեւ զրույց»,- ասել է պատգամավորը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր