00:00:00

Դժբախտ դեպքեր աշխատավայրում. 2018 թվականի ընթացքում 30 դեպք է գրանցվել՝ 14 մահվան ելքով

17:15, 14 փետրվար 2019 Պատահարներ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ստացված տեղեկատվության համաձայն՝ 2018 թվականին աշխատանքի վայրում տեղի են ունեցել թվով 30 դժբախտ դեպք, որից 14-ը (մոտ 47 %-ը)՝ մահվան ելքով: Տեղի ունեցած դժբախտ դեպքերի արդյունքում մահացել են 14 աշխատող, 19 աշխատող ստացել են ծանր, իսկ 5 աշխատող՝ թեթև մարմնական վնասվածքներ: Դժբախտ դեպքերից 10-ը (մոտ 33 %-ը) արձանագրվել է հանքարդյունաբերության ոլորտում: Զգալի թվով դժբախտ դեպքեր են գրանցվել նաև շինարարության, տրանսպորտի և կապի ոլորտներում: Դժբախտ դեպքերի պատճառները պարզելու նպատակով հարուցվել են վարչական վարույթներ: Հարուցված վարչական վարույթների արդյունքում արձանագրված՝ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները վերացնելու, աշխատողների համար առողջ և անվտանգ աշխատանքի պայմաններ ապահովելու նպատակով գործատուներին տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, իսկ արձանագրված վարչական իրավախախտումների համար՝ վերջիններս ենթարկվել են վարչական պատասխանատվության: Տեսչական մարմինը, աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի կանխարգելման նպատակով, գործատուներին հորդորում է աշխատողների համար ապահովել անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ (մասնավորապես՝ աշխատողներին ապահովել կոլեկտիվ և (կամ) անհատական պաշտպանության միջոցներով, ապահովել անվտանգության տեխնիկայի նորմերի և կանոնների պահպանումը, սարքավորումների և աշխատանքի այլ միջոցների սարքին վիճակը, աշխատանքի կատարման համար անհրաժեշտ նյութերի և գործիքների պատշաճ որակը, պատշաճ լուսավորությունը, ջեռուցումը, օդափոխությունը և այլն), իսկ անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ ապահովելու գործատուի պարտականությունը սահմանված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 217-րդ հոդվածով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր