00:00:00

ՊԵԿ փոխնախագահը ՎԶԵԲ ներկայացուցիչներին ներկայացրել է ՏՏ ոլորտում իրենց ձեռքբերումները

16:39, 14 փետրվար 2019

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակում աշխատանքային հանդիպում է ունեցել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հետ: ՊԵԿ-ից  հայտնում են, որ հանդիպման ընթացքում Միքայել Փաշայանը ներկայացրել է կոմիտեի առաքելությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՊԵԿ ձեռքբերումները՝  շեշտադրելով ՀՀ–ում հարկ վճարողների համար կանխատեսելի եւ համահավասար հարկային համակարգի ներդրման ու բարենպաստ ներդրումային միջավայրի ապահովման կարեւորությունը: ՊԵԿ նախագահի տեղակալը անդրադարձել է նաեւ հանրության համար մատչելի էլեկտրոնային ծառայությունների մատուցման եւ վերլուծական գործիքների ու կարողությունների հիման վրա որոշումների կայացման համակարգի ներդրմանը: Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ՊԵԿ-ի առաջիկա նախաձեռնությունները:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր