00:00:00

Վթար «Երեւան Սիթի» սուպերմարկետի մոտ. վիրավորին հասցրել են հիվանդանոց

16:08, 14 փետրվար 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 13-ին, ժամը 23:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Էրեբունի փողոցում՝ «Երեւան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Բ. Վ., ծնված 1992 թ.) եւ «Opel Astra G» (վարորդ՝ Մ. Մ., ծնված 1975 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները վարորդին (Բ. Վ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր