00:00:00

Մինիմալը հանել են 1000. ավտոբուսների վարորդների գործադուլի պատճառով քաղաքացիները մնացել են կանգառներում

15:35, 14 փետրվար 2019

Առավոտից սոցիալական ցանցերի օգտատերերը ահազանգում էին Երևանում տրանսպորտի կաթվածահար վիճակի մասին։ Ամենապիկ ժամին աշխատանքի և դասի շտապող քաղաքացիները անակնկալի էին եկել, երբ հասկացել էին, որ մայրաքաղաքում ավտոբուսները չեն աշխատում։ Արդյունքում կանգառներում մեծ կուտակումներ էին առաջացել։ Շատերը փորձել էին օգտվել տաքսիներից, որոնք էլ պահանջարկի աճի պայմաններում բարձրացրել էին սակագները։ Քաղաքացիները լուսանկարներ էին տեղադրում սոցցանցերում՝ նկարների վրա «թեգ» անելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանին։ «Արդեն 40 րոպե ոչ մի համարի ավտոբուս չկա....... ասում են չի էլ եղել էսօր .... տաքսիները չեն հասցնում ... օնլայններն էլ մինիմալը հանել են 1000... ընդդիմադիրները հելել են ոտի ...մի բան արեք.. հենց նոր տեսա ավտոբուսների ցույց... ավտոբուսի վարորդներին հարցրինք ասեցին որ.....գործադուլ են անում»,– գրել է օգտատարերից մեկը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր