00:00:00

Ուսանողների բողոքի ակցիան՝ ընդդեմ ԵՊՀ ռեկտորի. Պահանջում են հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ

14:45, 14 փետրվար 2019

ԵՊՀ ուսանողները համալսարանի գլխավոր շենքի բակում իրազեկման երթ են իրականացնում. նրանք պահանջում են ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ ԵՊՀ նորանշանակ հոգաբարձուների խորհուրդը անտարբերություն է ցուցաբերել ուսանողների պահանջի նկատմամբ, ըստ որի Արամ Սիմոնյանի ռեկտոր աշխատելու տարիներին տեղի են ունեցել հակաուսանողական բազմաթիվ քայլեր, վարչական կառավարումը շատ վատ վիճակում է գտնվել: Նոր հոգաբարձուների խորհուրդը չի ցուցաբերում ուսանողակենտրոն քաղաքականություն եւ չի անդրադառնում այս հարցին: Մեր պահանջն է՝ հոգաբարձուների խորհուրդը պետք է գումարի արտահերթ նիստ, որի ընթացքում պետք է անվստահություն հայտնի ԵՊՀ ռեկտորին»,-հայտարարեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր