00:00:00

Մարտակերտում մեծ շուքով նշվել է Տեառնընդառաջը

00:53, 14 փետրվար 2019

Այսօր` փետրվարի 13-ին, Հայ Առաքելական Եկեղեցին նշում է ամենասիրված տոներից մեկը` Տրնդեզը, որը խորհրդանշում է 40 օրական Հիսուսին տաճար տանելը: Տեառնընդառաջը նշվել է Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցու բակում: Եկեղեցում արարողակարգ է մատուցվել Սուրբ Կարապետ եկեղեցու քահանա Տեր Բարսեղ Անդրյանի, ԱՀ ՊՆ հոգեւոր սպասավոր Գոռ Սարկավագի եւ զորամասի գնդերեց Հովհաննես Անդրյանի կողմից, այնուհետեւՍուրբ Կարապետ եկեղեցու խաչեղբայր Արթուր Ավանեսյանը եկեղեցու բակում խարույկ է վառել, որը խորհրդանշում է Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Վառվող խարույկի վրայից թռչել են երեխաներ, երիտասարդներ եւ զինվորներ: Տեր Բարսեղ Անդրյանը օրհնել է նորապսակ զույգերին, որից հետո զույգերն արժանացել են նվերների: Կրակի շուրջ ժողովրդական պարերով հանդես են եկել Մարտակերտի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնի պարի սաները: Եկեղեցու բակում մատուցվել է կորկոտ եւ գինի: Միջոցառմանը ֆինանսապես եւ նյութապես աջակցել է շրջանային արհմիության նախագահ, անհատ ձեռներեց Մհեր Մանգասարյանը, Սուրբ Կարապետ եկեղեցու խաչեղբայր Արթուր Ավանեսյանը, Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Մհեր Անդրյանը: 51874725_2261182377479591_4881377151066046464_n52313785_2261182580812904_3040895922843156480_o51983532_2261182614146234_8414354898715410432_n51736369_2261182214146274_4485716191003803648_n

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր