00:00:00

Ոստիկանները հայտնաբերել են անձին, ով 11-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ էր կատարել

22:43, 13 փետրվար 2019 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության, անչափահասների գործերով բաժինների, ինչպես նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչների հետ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում երեկ՝ փետրվարի 12-ին, հայտնաբերել են 2018 թ.-ի սեպտեմբերի 14-ին Մանանդյան փողոցի շենքերից մեկի շքամուտքում 11-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարող անձին: Վերջինս Երևան քաղաքի բնակիչ, 31-ամյա Արման Վարդանյանն է, ով ներկայացվել է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր