00:00:00

Սաշիկն օգտագործեց իր եղբոր անունն ու կապերը, իսկ տղաները մնացին անպատժելի. «Կենտրոնի Կյաժի» դիմումը՝ Օսիպյանին

20:57, 13 փետրվար 2019

Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով այսօրվա դատական նիստի ընթացքում հայտնի դարձավ, որ գործով տուժող «Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանը դիմում էր գրել՝ ուղղված ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Այդ դիմումն այսօր հրապարակեց Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը. այն ներկայացնում ենք ստորեւ. «Հարգելի՛ պարոն ոստիկանապետ, հետեւելով Ձեր անզիջում պայքարին անարդարության դեմ եւ նախկին պաշտոնավորների կողմից թույլ տված հակաօրինական արարքների դեմ ներկայիս իշխանության արդարացի պայքարը, ուզում եմ հայտնել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկո Սարգսյանի կողմից 2007 թվականին իրենց տան՝ Թումանյան 1 հասցեում գտնվող շենքի առաջին հարկում ախրանայի սենյակում տեղի ունեցածը։ Հայկն իր մոտ պահվող արտասահմանյան զենքով, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, սպառնացել է, որ ինձ կսպանի և մեկ անգամ կրակեց ինձ վրա, ես վիրավորվեցի: Մեր ընկեր Արթուրը, ում հետ ես վիճում էի, զենքը վերցրեց նրա ձեռքից, որպեսզի վերջինս նորից չկրակի, քանի որ Հայկոն ինձ սպառնում էր, որ կսպանի։ Այդ պահին իջավ իր ախպերը՝ Նարեկը, հարցրեց՝ ով կրակեց եւ տեսնելով ինձ արյունոտ, Հայկոն ասաց՝ ես էի, ու ինձ Հայկը, Նարեկն ու Արթուրը տարան Պռոշյանի հիվանդանոց, որտեղ ինձ վիրահատեցին՝ հեռացրին աջ երիկամս, լյարդս: Դրանից հետո եկել են Կենտրոնի ոստիկանները. Նարեկն ու Հայկը նախօրոք վախեցրել էին, որ չասեմ իրականությունը, ասելով՝ երկար չես ապրելու, որ ճիշտն ասես: Ես էլ վախից ոստիկանների մոտ գրեցի, որ ինձ կրակել է Հայկոյի եւ Նարեկի ընկեր Արթուր Ղեւոնդյանը, որը հիմա Սոչի ա ապրում: Այս ամենի մասին գիտեր Սաշիկը՝ Հայկոյի հայրն, ով օգտագործեց իր եղբոր անունն ու կապերը, իսկ  տղաները մնացին անպատժելի, իսկ Արթուրին երկու օր անց ոստիկանությունից բաց թողեցին: Դրանից հետո մնեք մնացինք մտերիմներ։ Տասը տարի վատառողջ լինելով՝ տանջվում եմ, դառել եմ ինվալիդ, վախեցել եմ ճիշտը ասել, բայց իշխանությունը փոխվել ա, օրինական երկիր ա։ Խնդրում եմ ընդունել հանցագործության մասին դիմումս եւ պատժել իրական մեղավորներին՝ Հայկին եւ Նարեկին»: Դիմումի հրապարակումից հետո Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը Սիմոնյանից հետաքրրքվեց՝ դուք ուշադիր հետեւե՞լ եք ոստիկանապետի գործունեությանը, Դավիթ Սիմոնյանը պատասխանեց. «ընդհանուր երկրի իրավիճակին»: Հարցին՝ հիմա՞ էլ եք ուզում, որ պատժեն իրական մեղավորներին, Սիմոնյանը ասաց՝ թողնում եմ դատարանի հայեցողությանը:
 Տպել
210 դիտում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր