00:00:00

Կառավարության ծրագրում երեք հիմնական բաղադրիչ պետք է լինի․ «Բարգավաճ Հայաստան»

18:46, 13 փետրվար 2019

Կառավարության ծրագրում երեք հիմնական բաղադրիչ պետք է լինի՝ չկատարման ռիսկեր եւ ծրագրի կատարման երաշխիքներ, ծրագրի իրականացման ժամկետներ, գրաֆիկ եւ մեխանիզմներ։ Այս մասին փետրվարի 13-ին Ազգային ժողովում կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նրա խոսքերով, ծրագիրը պետք է լինի այնպիսին, որպեսզի թույլ տա իրականացնել համապատասխան խորհրդարանական վերահսկողություն ծրագրի հանդեպ։ «Մենք դնում ենք այս հարցերը որպես գործընկերներ, եւ մենք ուզում ենք բարի կամք դրսեւորել եւ առաջ շարժվել՝ ունենալով քաղաքական փոխզիջում տնտեսական հեղափոխության իրականացման համար»,- ընդգծեց պատգամավորը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր