00:00:00

Արցախի պաշտպանության նախարարն ընդունել է ԿԽՄԿ առաքելության ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուքրուեին

17:00, 13 փետրվար 2019

Փետրվարի 13-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է Արցախի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի  (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուքրուեին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Արցախում ԿԽՄԿ առաքելությանը վերաբերող հարցերի շուրջ: Պիեռ-Էմանուել Դյուքրուեն գոհունակություն է հայտնել պաշտպանության նախարարության ու ԿԽՄԿ գրասենյակի միջեւ համագործակցության մակարդակի առնչությամբ եւ ներկայացրել սպասվող ծրագրերը: Բանակի հրամանատարն էլ նշել է, որ դեռեւս բանակի շտաբի պետ եղած ժամանակներից քաջածանոթ է ԿԽՄԿ գրսենյակի գործունեությանը եւ պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել հանրապետությունում կազմակերպության առաքելությանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր