00:00:00

Երևանում KIA-ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի․ բնակիչները խնդրում են պատկան մարմիններին հետևություններ անել

20:26, 13 փետրվար 2019 Պատահարներ

Այսօր, փետրվարի 13-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում KIA մակնիշի 35 TA 746 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ջանիբեկյան փողոցում «Շանթ» ռեստորանային համալիրի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, գրում է shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին՝ տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը։ Վրաերթի վայրի հարևանությամբ բնակվողները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին․ «Խնդրում ենք Ճանապարհային ոստիկանությանը, Երևանի քաղաքապետարանին ու վարչական շրջանի ղեկավարությանը, որպեսզի նշված հատվածում տեղադրեն արհեստական անհարթություններ, ինչը ավելի ապահով կդարձնի բնակիչների անվտանգությունը որոշ վայ վարորդներից։ Այստեղ հաճախակի են տեղի ունենում վրաերթեր ու ավտովթարներ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր