00:00:00

Գեղամ Գևորգյանը Հռոմում կմասնակցի Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կառավարման խորհրդի նիստին

16:15, 13 փետրվար 2019

ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) նախագահ Ժիլբեր Հունգբոյի հրավերով այսօր մեկնել է Իտալիայի Հանրապետություն` մասնակցելու Հիմնադրամի կառավարման խորհրդի 42-րդ նիստին, որն անց է կացվում «Գյուղական նորարարություն և ձեռնարկատիրություն» խորագրի ներքո: Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում մասնավորապես կքննարկվեն գենդերային և սնուցման զգայուն արժեշղթայի զարգացմանը, սոցիալական ձեռնարկատիրության և նորարարության գլոբալ մարտահրավերների դիմակայմանը և գյուղատնտեսության հետագա զարգացման վրա նոր տեխնոլոգիաների ազդեցությանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև Հիմնադրամի գործունեության հետագա ուղղությունները: Կկազմակերպվեն ինտերակտիվ քննարկումներ տարբեր ոլորտների փորձագետների ներգրավմամբ, այլ միջոցառումներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր