00:00:00

Ձևավորվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենների խորհուրդը

16:04, 13 փետրվար 2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ձևավորվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենների խորհուրդը, որը բժշկական հաստատության կորպորատիվ կառավարման նոր ինստիտուտի ներդրման առաջին քայլերից է: Ինչպես  տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, խորհրդի աշխատանքներն ուղղված են լինելու թափանցիկ և արդյունավետ կառավարման  մշակույթի ձևավորմանը և նպաստելու են բժշկական կենտրոնի զարգացմանը: Տնօրենների խորհրդի կազմում, բացի պետական մարմինների ներկայացուցիչներից, ընդգրկված են նաև հասարակական կազմակերպություններից մասնագետներ: Առողջապահության նախարարությունը կորպորատիվ կառավարման ինստիտուտը հետևողակորեն ներդնելու է իր ենթակայության բոլոր կազմակերություններում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր