00:00:00

Ալեն Սիմոնյանի պատասխանը ընդդիմությանը (տեսանյութ)

15:31, 13 փետրվար 2019

«Հաշվետու կառավարություն է, հաշվետու վարչապետ է, նա ժամանակն ավելի երկար օգտագործելով՝ քան նախատեսված է, պատասխանում, բացատրում է և պատասխանատվություն է կրում այն բաների համար, որոնք գրված են ծրագրում»։ Այս մասին, Ազգային ժողովում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով կառավարության ծրագրին: https://www.facebook.com/irakanum.am/videos/1971633969613331/?__xts__[0]=68.ARBcCHwenBw3IphTc2fIjX9NRchdz5PL045s31yxGXCHr1yq-6BiARZSSU7RdN_R0Sg7EDJjXsfiwmb8_cHVQS2WiZUyiaEYswcrgS02F6dJL0RupScJ4DLFDYicBLsVoyt3Frtl-EOiWxHUyWOEZ6fRrdnagPr0VB_v_inXtYw_1no-hhMAvGdNyNB4soca-1nlUc4VQkCM-nRWX8U4oKM6vuoVcIDsrYH6TT7SQhjg2DhXZfGsSETeCCDCu29Cu-QrHeo9eiar9UR6Smn_IHOry2-4THUb00xliqKic5ez32gDe3Ny2LyJXrXd3N6KGGwmvy9EzzQFLoJEX7s&__tn__=-R
Հարցին, թե ինչո՞ւ նախքան ծրագիրը ԱԺ լիագումար նիստ բերելը կառավարություւնն այն չի քննարկել ԱԺ խմբակցությունների հետ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Քննարկումն այն է, ինչ հիմա տեղի է ունենում: Այլ քննարկման ձև՝ փակ դռների հետևում, որտեղ ինչ-որ բաներ են քննարկվում, խոստումներ են տրվում… առաջարկներ ունեն, թող անեն: Ես չեմ կարծում, որ ճիշտ է գնալ այս կուսակցության հետ ինչ-որ կուլիսային պայմանավորվածություններ ունենալ, քննարկումներ անել, այն կուսակցության հետ անել: Քննարկումն արդեն իսկ տեղի է ունենում, պարտադի՞ր է գնանք իրենց սենյակ, ասենք՝ այսինչ կուսակցություն, արի դու ելույթ մի ունեցիր, հարց մի տուր, կողմ քվեարկիր, մենք քեզ մի հատ պորտֆել կտանք: Նման քննարկումներն ավարտված են, նույնիսկ այն բաները, որոնք իշխանությանը ձեռնտու չեն, քննարկվելու են բաց, հանրության համար հասանելի եղանակով»,- ասաց նա: Սիմոնյանը նշեց, որ եթե կառավարության կողմից որևէ ընդունելի առաջարկ լինի, կառավարությունը կհասցնի դրանք ներառել ծրագրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր