00:00:00

Կիպրոսի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան

14:56, 13 փետրվար 2019

Պաշտոնական այցով Երևան ժամանած Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 13-ի առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։ Ինչպես  տեղեկացրին թանգարանի լրատվական ծառայությունից, Կիպրոսի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել անմեղ զոհերի հիշատակին, այցելել Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը, գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։ ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը բարձրաստիճան հյուրին հանձնել է Մխիթարյան Միաբանության Միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի և ավստրալահայ Արա Քեթիպյանի կազմած 1890-1922 թթ․ ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների երկու հատոր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր