00:00:00

Ո՞ր դեպքում ԲՀԿ-ն դեմ կքվեարկի կառավարության ծրագրին

15:11, 13 փետրվար 2019

ԲՀԿ-ն դեմ կքվարկի կառավարության ծրագրին, եթե ծրագրի մասով իրենց ներկայացված առաջարկությունները չընդունվեն: «Եթե մեր առաջարկները չընդունվեն, մեզ այլ բան չի մնում», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա ընդգծեց, որ ծրագրում պետք է երեք հիմնական կոմպոնենտ տեսանելի լինի՝ ռիսկերն ու ծրագրի կատարման երաշխիքները, ժամանակացույցով ժամկետներն ու ծրագրի իրականացման մեխանիզմները: «Ծրագիրը պետք է այնպիսին լինի, որպեսզի թույլ տա խորհրդարանական գործունեության ժամանակ ծրագրի նկատմամբ խորհրդարանական պատշաճ վերահսկողություն իրականացնել: Մեր հարցադրումները գործընկերային են, մենք բարի կամք ենք ուզում ցուցաբերել ու առաջ շարժվել՝ տնտեսական հեղափոխության իրակացման համար քաղաքական կոնսեսնուս ունելնալով», - ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր