00:00:00

Գործա՞րք Կարապետյանի եւ Սանասարյանի միջև․ ԱԱԾ-ն տիրապետում է իրավիճակին

15:03, 13 փետրվար 2019

Irakanum.am-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը ճոխ նվեր է ստացել «Տաշիր» գրուպի սեփականատեր Կարապետյաններից։ Մեր աղբյուրների փոխանցմամբ խոսքը թանկարժեք մեքենայի մասին է։ Իսկ, ինչու՞ է Սանասարյանը նման պարգեւի արժանացել։ Մեզ հայտնի դարձավ, որ նվիրված մեքենայով Կարապետյանները փորձել են «մեղմացնել» ստուգումները ԲԷՑ-ում։ Այս ամենը առավել իրական է թվում, եթե հիշենք տարեվերջին մամուլի հրապարակումներից մեկը, որում նշվում է, որ Դավիթ Սանասարյանի ղեկավարած Պետական վերահսկողության ծառայությունը երկակի մոտեցում է ցուցաբերել ԲԷՑ-ում ստուգումներ անելիս։ «Մեր տեղեկություններով՝ ստուգումները վերաբերել են ԲԷՑ-ը Սամվել Կարապետյանի «Տաշիր գրուպին» վաճառելուն նախորդած շրջանին, իսկ բուն վաճառքին և դրան հաջորդած շրջանը աչքաթող է արվել: Թե ինչու է Սանասարյանի ղեկավարած հիմնարկը նման երկակի մոտեցում դրսևորել, դեռևս անհայտ է»,-գրել էր «Ժամանակ» թերթը։ Հիշեցնենք, որ ՊՎԾ-ն ամռանը ստուգումներ էր իրականացրել Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ընկերությունում: Ստուգումների արդյունքում Սանասարյանը հայտարարեց, որ պետբյուջե կվերադարձվի 140 մլն դրամ: Ի դեպ մեքենայի փոխանցման գործարքը կատարվել է երրորդ անձի միջոցով։ Այս կերպ կողմերը խուսափել են հնարավոր «անցքերից», սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ Ազգային անվտանգության ծառայությունը տիրապետում է գործարքի բոլոր մանրամասներին՝ փաստաթղթերով, որոնք դրված են ԱԱԾ տնօրենի սեղանին։ Պատրաստ ենք հրապարակել նաեւ կողմերի կարծիքները։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր