00:00:00

Ինչպես լուսաբանել երեխաներին վերաբերող հարցերը․ ՄԻՊ-ը լրագրողների համար ձեռնարկ է հրապարակել

14:31, 13 փետրվար 2019

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է երեխաներին վերաբերող հարցերը լուսաբանելու վերաբերյալ ձեռնարկ լրագրողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ ՄԻՊ-ից  հայտնում են, որ ձեռնարկի նպատակն է ամրապնդել լրատվական գործունեություն իրականացնողների պատկերացումները երեխայի իրավունքների մասին, ներկայացնել, թե որոնք են երեխայի հետ աշխատանքի և հրապարակման հիմնական կանոններն ու սկզբունքները, և թե ինչպես կարելի է երեխային առնչվող խնդիրը դարձնել տպագիր նյութ կամ հեռուստահաղորդում: Ձեռնարկը պատրաստված է աջակցելու լրատվական գործունեություն իրականացնողներին, որպեսզի երեխաների վերաբերյալ նյութեր պատրաստելիս նրանք առավելագույնս արժևորեն երեխայի իրավունքները: Կից տրամադրում ենք ձեռնարկի հղումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր