00:00:00

Անթիլիասում Արամ Առաջինն ընդունել է Տիգրան Մանսուրյանին

10:33, 13 փետրվար 2019

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը նախօրեին Անթիլիասի Մայրավանքում ընդունել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին։ Կիլիկիո կաթողիկոսարանից   հայտնում են, որ Տիգրան Մանսուրյանը մեկ շաբաթ մնալու է Անթիլիասի Մայրավանքում որպես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի հյուր։ Նա այցելելու է Թռչնոց Բույն, Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պեզիքյան» թանգարան, Ս. Աստվածածին վանք եւ Դպրիվանք։ Տ. Մանսուրյանը ներկա է գտնվելու Մայր տաճարում կայանալիք եկեղեցական արարողություններին, նաեւ հանդիպումներ է ունենալու լիբանանահայ մշակութային միությունների պատասխանատուների հետ։ Կոմպոզիտորն այցելելու է նաեւ Բուջ Համուդի եւ Այնջարի հայավան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր