00:00:00

Եթե ազգությամբ հայ երեխան բնակություն է հաստատում ՀՀ-ում, ծնողները կարող են դիմել երեխայի ՀՀ անձնագիր ստանալու համար

04:01, 13 փետրվար 2019

06.12.2017թ. ընդունված օրենքով <ՀՀ քաղաքացիության մասին> ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ ազգությամբ հայ երեխաների համար սահմանվեց նոր դրույթ: Մինչ այդ մինչև 18 տարեկան երեխայի կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռբերելու համար ծնողներից մեկը գոնե պետք է հանդիսանար ՀՀ քաղաքացի: Պրակտիկայում լինում էին դեպքեր, երբ ազգությամբ հայ երեխան բնակություն էր հաստատում ՀՀ-ում, ծնողները ՀՀ քաղաքացիներ չէին, սակայն ուզում էին երեխայի համար ստանալ ՀՀ քաղաքացիություն: Օրենքը թույլ չէր տալիս: Փոփոխության համաձայն, նույնիսկ եթե երկու ծնողները ՀՀ քաղաքացիներ չեն, ազգությամբ հայ երեխան բնակություն է հաստատում ՀՀ-ում, ծնողները կարող են դիմել երեխայի ՀՀ անձնագիր ստանալու համար: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր