00:00:00

Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում. 42–ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 51-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է

02:36, 13 փետրվար 2019 Պատահարներ

Այսօր՝ փետրվարի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:15-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ, 42-ամյա Հայկազ Գրիգորյանը իր վարած Opel մակնիշի 51 QQ 900 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհի 75-րդ կմ հատվածում Սևանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել հետիոտն, Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչ, 51-ամյա Էլիման Պապյանին, գրում է shamshyan.com-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Սևանի հիվանդանոց, սակայն վերջինը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածը ձուկ գնելիս է եղել և Opel-ը վրաերթի է ենթարկել նրան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր