00:00:00

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 48 դեպք

01:43, 13 փետրվար 2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 11-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 48 դեպք։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,  մարմնական վնասվածք հասցնելու 9, խարդախության և անձնական ունեցվածքի գողության 7-ական, յուրացման կամ վատնման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5-ական, ծեծի 4, թմրամիջոցի հայտնաբերման 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ավազակային հարձակման, շորթման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, ինքնիրավչության և սառը զենքի հայտնաբերման 1-ական դեպք: Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 11 և բնակարանային գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր