00:00:00

Ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և Կառավարության կարծիքը․ Կարապետյանը՝ վարչապետի խորհրդականի գրառման մասին

21:18, 12 փետրվար 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Փաշինյանի  խորհրդական Սրբուհի Ղազարյանը ֆեյսբուքյան գրառմանը։ Կարապետյանը մասնավորապես գրել է․ «ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հրապարակած ֆեյսբուքյան հայտնի ստատուսի ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և Կառավարության կարծիքը: Այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից: Վարչապետի դիրքորոշումը այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաները իրենց հրապարակային ելույթներում և խոսքում պետք է հետևեն կառավարության դիրքորոշումներին և մնան իրենց պարտականությունների շրջանակում: Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր