00:00:00

Փաշինյանի խորհրդականի 3 հարցերը՝ «իր վաղ պատանեկությունը գողացած» Լեւոն Տեր-Պետրոսյանին

21:10, 12 փետրվար 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  խորհրդական Սրբուհի Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակային հարցեր է ուղղել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին․ «Որպես Սոֆյա Հովսեփյանի մտքերի տրամաբանական շարունակություն… Իմ վաղ պատանեկությունը գողացած լտպ-ն /ի նկատի ունի ՀՀ առաջին նախագահին/  3 հարցի պատասխանը պետք է տա՝ 1. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԽՍՀՄ ԿԳԲ-ի հետ` «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ազատ արձակելու դիմաց: 2. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել /ըստ էներգետիկ չարաշահումների ԱԺ հանձնաժողովի բացահայտումների/ այսպես ասված լույսի անջատման դիմաց: 3. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել բացարձակ հաղթանակը` ինչպես կասեր Գեորգի Ժուկովը «безоговорочная капитуляция»-ն զինադադարով փոխարինելու դիմաց: Այս 3 հարցի պատասխաններն երբ նա տա, ես իմ հայրիկի ֆաբրիկան կներեմ ՀՀՇ-ը կոչեցյալին»: Հիշեցնենք՝ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը քննադատել է ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանին՝ Արցախի հարցի կարգավորման շուրջ նրա տեսակետների համար, որ հայտնել էր ադրբեջանական Turan-ի հետ հարցազրույցում։  Սրան հաջորդեցին քննադատություններ պատգամավորի հասցեին։ Փաշինյանի խորհրդականն այս գրառմամբ փաստացի աջակցություն հայտնեց թիմակցին՝ շարունակելով վեճը ՀԱԿ-ի հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր