00:00:00

Վերին շնչառական ուղիների սուր վարակների և գրիպի առումով Արցախում գրանցվել է հիվանդության թեթևակի աճ

19:20, 12 փետրվար 2019

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վերին շնչառական ուղիների սուր վարակների և գրիպի առումով Արցախի Հանրապտությունում հիվանդության թեթևակի աճ է գրանցվել: Ինչպես հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից, այսօրվա դրությամբ հանրապետության բուժհաստատություններում բուժում են ստանում 54 հիվանդ, որից 38-ը երեխաներ են: Հիվանդներից 14 մոտ հայտնաբերվել է թոքաբորբ, նրանցից 5-ը երեխաներ են: Հանրապետությունում շարունակվում է վերին սուր շնչառական վարակների նկատմամբ ամենօրյա մշտադիտարկումը: Վերին շնչառական հիվանդությունների ուղիների սուր վարակների պատճառով հանրապետության դպրոցներում բացակաների թիվը 10 % է, իսկ իսկ նախադպրոցական հաստատություններում՝ 15 %: Գրիպով չհիվանդանալու համար առողջապահության նախարարությունը կրկին հորդորում և հիշեցնում է, որ տանը հիվանդ երեխա լինելու դեպքում թույլ չտալ հաճախել դպրոց կամ մանկապարտեզ, այլ դիմել բժշկի: Տնային պայմաններում չօգտագործել հակաբիոտիկներ: Իմունիտետը բարձրացնելու համար անհրաժեշտ է օգտագործել հնարավորինս շատ հեղուկ, մրգեր և բանջարեղեն, ինչպես նաև վարել առողջ ապրելակերպ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր