00:00:00

Այս հունվարին նախորդի համեմատ ուղևորահոսքն աճել է 12.2 տոկոսով

18:14, 12 փետրվար 2019

Ընթացիկ տարվա հունվարին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 212 171 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.2 տոկոսով:

«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ»-ից  հայտնում են, որ 2019թ. հունվարին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ <Զվարթնոցում> ուղևորահոսքն ավելացել է 12.6 տոկոսով: Եթե 2018թ. հունվարին <Զվարթնոց> միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 178 292 ուղևոր, ապա 2019թ. հունվարի ցուցանիշը կազմում է 200 731 ուղևոր:

2019 թվականի հունվար ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11 440 մարդ: 2018 թվականի նույն ամսվա  10 876 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 5.2 տոկոս:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար ամսին, նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատած, 12 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

Ուղևորների թիվը 2018թ.  հունվարին

Ուղևորների թիվը 2019թ.  հունվարին

Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ

<Զվարթնոց>

178 292

200 731

+ 12.6 %

<Շիրակ>

 10 876

 11 440

+   5.2 %

Ընդամենը

189 168

212 171

+  12.2%

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր