00:00:00

Իշխանությունն ամբողջական պատասխանատվություն է կրում Հայաստանի և Արցախի անվտանգության համար. Աշոտյան

17:05, 12 փետրվար 2019

Հայաստանի իշխանություններն ամբողջական պատասխանատվություն են կրում Հայաստանի և Արցախի անվտանգային քաղաքականության համար: Այդ մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այսօրվա հայտարարությանը։ Նա մասնավորապես նշել է. «Ընդգծում եմ, որ՝ 1. Հայաստանի իշխանություններն ամբողջական պատասխանատվություն են կրում Հայաստանի և Արցախի անվտանգային քաղաքականության համար: 2. Եթե մեր պետական շահերը պահանջում են որևէ նոր կոնկրետ գործողություններ, ապա այդ գործողությունների որոշման և իրականացման պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են: 3. Ցանկացած որոշում և գործողություն պետք է իրականացվի Հայաստանի Սահմանադրության և օրենքների խստագույն պահպանմամբ: 4. Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության խնդիրների քննարկումները որևէ մեկի մենաշնորհը չեն: Նման հարցերում հարկավար է ականջալուր լինել սրտացավ մասնագիտական կարծիքներին՝ անկախ քաղաքական ուժերի ընթացիկ դիրքավորումից: 5. Ես և իմ կուսակցական ընկերները շարունակել ենք մեր գիտելիքը, փորձը և հնարավորությունները ծառայեցնել Հայաստանին և Արցախին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր