00:00:00

Դելիի հյուրանոցում հրդեհի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել

19:36, 12 փետրվար 2019 Պատահարներ

Առնվազն 17 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխա, Դելիի Arpit Palace հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով: Ըստ պաշտոնական աղբյուրների՝ 35 հոգու հաջողվել է փրկվել, մի քանիսը տարբեր վնասվածքներ են ստացել: Հնդկաստանի քաղաքներում հրդեհները հաճախակի երևույթ են, պատճառը հիմնականում շենքերի անվտանգության կանոնների ոչ պատշաճ ապահովումն է: Շատ շենքերում՝ թե՛ հին, թե՛ նոր, բացակայում են հրդեհային ելքերը: Arpit Palace հյուրանոցի դեպքում, իշխանությունների տվյալներով, սեփականատերերին թույլատրվել է կառուցել քառահարկ շենք, սակայն նրանք, խախտելով պայմանագիրը, կառուցել են 6 հարկ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր