00:00:00

Ողջ Հայաստանի տարածում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում. ԱԻՆ

15:25, 12 փետրվար 2019

Փետրվարի 13-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարեւմտյան, 3-8 մ/վ։ «Հայպետհիդրոմետ»-ից տեղեկացնում են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +8+10։ Օդի ջերմաստիճանը՝ մարզերում. Շիրակում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ 0+5, Կոտայքի լեռներում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ 0+5, Կոտայքի նախալեռներում գիշերը` -2-4, ցերեկը՝ +6+8, Սեւանա լճի ավազանում գիշերը` -10-15, ցերեկը՝ 0+5, Լոռիում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +7+12, Տավուշում գիշերը՝ -4+1, ցերեկը` +9+14, Արագածոտնի լեռներում գիշերը` -10-15, ցերեկը՝ 0+5, Արագածոտնի նախալեռներում գիշերը` -2-4, ցերեկը՝ +8+10, Արարատում գիշերը` -2-4, ցերեկը՝ +9+11, Արմավիրում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +9+11, Վայոց ձորի լեռներում գիշերը` -10-15, ցերեկը՝ 0+5, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -2-4, ցերեկը՝ +9+11, Սյունիքի հովիտներում` գիշերը` -2+2, ցերեկը՝ +10+15, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2-10 ցերեկը՝ +5+10, Արցախում գիշերը` 0-3, ցերեկը՝ +8+13:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր