00:00:00

Դեսպան Տիգրան Սեյրանյանը հավատարմագրերի պատճենը հանձնել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարարին

12:36, 12 փետրվար 2019

Փետրվարի 11-ին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլ Բոդնարին (Vasyl Bodnar)։ ԱԳՆ-ից հայտնում են, որ շնորհավորելով դեսպան Սեյրանյանին Ուկրաինայում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ՝ Վասիլ Բոդնարը վստահություն հայտնեց, որ դեսպանը նոր շունչ կհաղորդի երկկողմ գործակցության հետագա զարգացմանը: Հայ դիվանագետը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստիացրեց, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքերը կգործադրի բոլոր, այդ թվում՝ տնտեսության, զբոսաշրջության, գիտակրթական և մշակութային բնագավառներում կապերն ամրապնդելու համար։ Առանձնակի կարևորվեց քաղաքական երկխոսության ակտիվացումը։ Կողմերը պայմանավորվեցին հնարավոր միջոցները գործադրել հայ-ուկրաինական հարաբերությունների դրական օրակարգ ձևավորելու և ընդլայնելու ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր