00:00:00

2 օր ժամանակ Գեղարքունիքի մարզպետին

21:13, 11 փետրվար 2019

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում համայնքի ղեկավարի ընտրություններին ընդառաջ թեժ մթնոլորտ է։ Այսօր վաղ առավոտից  առաջադրված թեկնածուներից Գևորգ Սիմոնյանն ու աջակիցները փակել էին  Վարդենիս-Երևան մայրուղին՝  բողոքելով խտրական մոտեցումից ու անարդարությունից։ Հավաքվածները  պահանջում են  մարզպետ Գնել Սանոսյանի հրաժարականը։ Խնդիրն այն է, որ մեկ ամիս է՝ մարզպետն իր համակուրսեցուն նշանակել է ժամանակավոր պաշտոնակատար։ «Նա խոչընդոտում է բոլոր թեկնածուներին, վախեցնում։ Իր հրամանով արգելել են ինձ հանդիպել հիվանդանոցի աշխատակիցների հետ։ Իսկ մյուս թեկնածուներն արդեն հանդիպել են։ Այդ պատճառով էլ փակել ենք ճանապարհը ու պահանջում ենք մարզպետի հրաժարականը»,- դժգոհել էին բողոքի ակցիայի մասնակիցները։ Վերջիններիս հետ հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Օրվա վերջում ցուցարարները որոշել են բացել Վարդենիս- Երեւան մայրուղին՝ պայմանով, որ երկու օրից իրենց բարձրացված հարցերը լուծում կստանան, հակառակ դեպքում բողոքի գործողությունները կշարունակեն նոր թափով՝ փակելով միջպետական ու միջգյուղական ճանապարհները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր