00:00:00

ՀՀ ՄԻՊ-ը հարցում է ուղարկել ՊՆ զոհված զինծառայողի մահվան լուրն ուշ հայտնելու դեպքի առթիվ

19:28, 11 փետրվար 2019

Մարդու իրավունքներ պաշտպանի գրասենյակը հունվարի 1-ին մահացած պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանի մահվան լուրը ՊՆ-ի կողմից ուշ հայտնելու դեպքի առթիվ հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարություն` պարզելու տեղի ունեցածի մանրամասները: Այս մասին փետրվարի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը: «Մենք հարցում ենք ուղարկել ՊՆ, որպեսզի հասկանանք` այդ ինչ դեպք է եղել: Հանրային արձագանքը հաշվի առնելով՝ ուզում ենք հասկանալ, թե ինչն է եղել պատճառը: Ես պետք է պաշտոնական պատասխան ստանամ, հետո գնահատական տամ»,- ասաց Թաթոյանը: 2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր