00:00:00

Անվտանգության խորհրդի անդամները հանդիպել են ԵԱՀԿ պատվիրակության հետ

18:46, 11 փետրվար 2019

Անվտանգության խորհրդի անդամները հանդիպել են ԵԱՀԿ պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացանք Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջից: «Սույն թվականի փետրվարի 11-ին, Անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ԵԱՀԿ պատվիրակության հետ, որի ընթացքում քննարկվեց Հայաստանի Հանրապետության անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ողջունելով ներկաներին՝ ԱԽ քարտուղարի խորհրդական Ա. Մարգարյանը ներկայացրեց Անվտանգության խորհրդի և ԱԽ գրասենյակի կառուցվածքն ու գործառույթները՝ այդ համատեքստում ընդգծելով անվտանգության քաղաքականության մշակման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածության կարևորությանը: Անդրադարձ կատարվեց ԱԽ գրասենյակի և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության փորձին ու զարգացման հնարավորություններին: ԵԱՀԿ պատվիրակության անդամները պատրաստակամություն հայտնեցին անվտանգության ոլորտում քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը միտված գործընթացներում փորձագիտական աջակցություն ցուցաբերելու հարցում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր