00:00:00

Ստամբուլում բնակելի շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 21-ի

22:00, 10 փետրվար 2019 Պատահարներ

Ստամբուլում փետրվարի 7-ին բնակելի շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 21-ի: Այդ մասին հայատարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն` հավելելով, որ վիրավորների թիվն այս պահին 14 հոգի է կազմում: Թուրքական աղբյուրները նաև տեղեկացնում են, որ Ստամբուլի Քարթալ թաղամասում գտնվող ութ հարկանի շենքի փլուզման պատճառներն առայժմ չեն հստակեցվել: Շաբաթ օրը փլուզման վայր է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Կատարվածցի մենք բազմաթիվ դասեր ունենք քաղելու», - նշել է Թուրքիայի նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր