00:00:00

Արտենի-Արագածավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

20:59, 10 փետրվար 2019 Պատահարներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը փետրվարի 9-ին, ժամը 19:57-ին ահազանգ է ստացել, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «ՎԱԶ-2109» (վարորդ՝ 1986 թ. ծնված Մ. Ն.) և «Opel» մակնիշերի (վարորդ՝ 1995 թ. ծնված Մ. Մ.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասները, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Յ. Ն.-ն (ծնված 2011 թ.) տեղափոխվել են Թալինի և Արմավիրի ԲԿ-ներ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի առաջացել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր