00:00:00

Գորիս-Կապան ավտոճանապարհին քարաթափման հետևանքները վերացվել են, այն երկկողմանի երթևեկելի է

19:19, 10 փետրվար 2019 Պատահարներ

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները և Գորիսի ճանապարհաշինարարները  վերացրել են Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի ունեցած քարաթափման հետևանքները և ճանապարհը երկկողմանի երթևեկելի է։ «Փետրվարի 10-ին, ժամը 11:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ թափված քարային զանգվածի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 20 խմ. ճանապարհը միակողմանի փակվել է: Փրկարարները «Գորիսի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների հետ համատեղ կատարել են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Ժամը 14:00-ի դրությամբ ավտոճանապարհի մաքրման աշխատանքներն ավարտվել են. ավտոճանապարհը  երկկողմանի երթևեկելի է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր