00:00:00

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. 32-ամյա տղամարդը «հրազենային վիրավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. կասկածյալը դպրոցի 40-ամյա զինղեկն է

17:53, 10 փետրվար 2019 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Գյումրի բժշկակական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքի ստորին 3-րդի բազմաբեկոր բաց կոտրվածք, հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի: Բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 40-ամյա Տարոն Քերոփյանն է: Ոստիկանները պարզել են նաև, որ վերջինս նշված վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 19:00-ի սահմաններում իր տանը՝ Շիրակի մարզի Արևշատ գյուղի բնակիչ, 40-ամյա Արշալույս Խաչատրյանի կողմից պատահաբար ձեռքը երկփողանի որսորդական հրացանի ձգանին կպնելու և կրակելու հետևանքով: Կումայրիի ոստիկանները հայտնաբերել են Ա. Խաչատրյանին և բերման ենթարկել ոստիկանություն: Արդեն տեղում Կումայրիի ոստիկանները համագործակցելով ոստիկանության Արագածի բաժնի իրենց գործընկերների հետ, այնուհետև կատարելով բացատրական աշխատանքներ, պարզել են, որ հրացանը գտնվում է Ա. Խաչատրյանի մորեղբոր՝ Նորաշեն գյուղում գտնվող տանը: Արդեն այնտեղ զննությամբ հայտնաբերել և առգրավել են «ՏՈԶ 63» տիպի 16 տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանը: Ոստիկանության Կումայրիի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Արագածի բաժին: Ա. Խաչատրյանը վիրավորի հորաքրոջ որդին է և աշխատում է Շիրակի մարզի Արևշատ գյուղի դպրոցում՝ որպես զինղեկ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր