00:00:00

Շղթայական ավտովթար Երեւանում, միմյանց են բախվել 5 մեքենա. կա վիրավոր

17:16, 10 փետրվար 2019 Պատահարներ

Երևանում երեկ՝ փետրվարի 9-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 22:00-ի սահմաններում Չեխովի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում բախվել են Մայիսի 9-ի փողոցի բնակիչներ, 23-ամյա Անդրանիկ Ասատրյանի վարած Mercedes մակնիշի 17 OX 017 համարանիշի և 32-ամյա Վահե Միքայելյանի վարած Toyota մակնիշի 35 XF 898 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև մեքենաներից մեկն էլ բախվել է կայանված վիճակում գտնվող, Երևանի բնակիչներ, 36-ամյա Տիգրան Թանգյանին պատկանող Renault մակնիշի 19 ՏՍ 933 համարանիշի, 27-ամյա Արթուր Սիմոնյանին պատկանող Opel մակնիշի 34 MԼ 408 համարանիշի և 27-ամյա Միքայել Տրանտիկին պատկանող Audi մակնիշի 35 RT 767 համարանիշի ավտոմեքենաներին: Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Վ. Միքայելյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ոստիկանությունում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր