00:00:00

Վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 20-ամյա հետիոտնը, գիտակցության չգալով, մահացել է

21:29, 09 փետրվար 2019 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 9-ին, Երևանի «Աստղիկ» բժշկան կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ՝ 20-ամյա Լուսինե Խուդոյանը։ Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 6-ին Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Սիմոն Բարաղամյանի վարած Opel մակնիշի 35 ՍQ 758 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելու հետևանքով։ Փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 6-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Opel մակնիշի 35 ՍQ 758 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ 1033 զորամասի դիմաց, հետիոտնի համար նախատեսված վայրում, վրաերթի էր ենթարկել հետիոտնին։ Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր օպերատիվորեն վրաերթի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին վիրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որից հետո վարորդը բժիշկների հետ մեկնել էր հիվանդանոց։ Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչներ Հակոբ Մաշչյանն ու Ալեքսան Ալեքսանյանը, ովքեր դեպքի վայրում ուժեղացված ծառայություն էին կատարել, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն։ Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։Փաստի առթիվ Ա. Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր