00:00:00

Խոշոր վթար Երեւանում. բախումից հետո Toyota Corolla-ն գլխիվայր շրջվել է. կան վիրավորները

16:23, 09 փետրվար 2019 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։30-ի սահմաններում Զաքարիա Քանաքեռցու փողոցում՝ Ինտերպոլի ազգային բյուրոյի Հայաստանի ներկայացուցչության մոտ, բախվել են Toyota Corolla մակնիշի 50 ԼՕ 505 համարանիշի եւ Opel մակնիշի 66 FF 669 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, բախման հետեւանքով Toyota-ն գլխիվայր շրջվել է, 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր