00:00:00

Դիմակավորված 2 անձ դանակի սպառնալիքով փորձել են թալանել 69-ամյա կնոջը. վերջինս ծանր վիճակում հիվանդանոցում է

20:56, 07 փետրվար 2019 Պատահարներ

Արմավիրի մարզում, փետրվարի 6-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 21։40-ի սահմաններում 2 դիմակավորված անձ թակել են Արմավիր քաղաքի բնակիչ 69-ամյա Գ. Խ-ի բնակարանի դուռը, ապա մուտքի մոտ սուր կտրող-ծակող առարկայով մի քանի անգամ հարվածներ են հասցրել վերջինիս որովայնի շրջանին և պատճառել մարմնական վնասվածք։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, նրանք փորձել են ավազակային հարձակում կատարել Գ. Խ-ի նկատմամբ, սակայն վերջինս աղմուկ է բարձրացրել, ու ավազակները դիմել են փախուստի։ Տուժածը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, դիմակավորված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Աղբյուրի տեղեկություններով՝ կատարված հանցագործության մասին ոստիկանությանը դիմել է Արմավիր քաղաքի բնակիչ 37-ամյա Սամվել Ա.-ն, ով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան է։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ տուժածը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր