00:00:00

Արտակարգ դեպք Հրազդանի դպրոցներից մեկում. ռուսաց լեզվի ուսուցչուհին կասկածվում է 13-ամյա աշակերտին մարմնական վնասվածք պատճառելու մեջ. երեխան տեղափոխվել է հիվանդանոց

21:56, 06 փետրվար 2019 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկէ փետրվարի 5-ին, Հրազդան քաղաքի թիվ 12 հիմնական դպրոցում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ինչսպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13։30-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «վերին կոպի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երեխան Հրազդան քաղաքի բնակիչ՝ 13-ամյա Դ. Մ.-ն է, ով սովորում է Հրազդանի հիմնական դպրոցներից մեկի 7-րդ դասարանում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխայի մայրը ոստիկաններին հայտնել է, որ 1 օր առաջ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Անուշ Ասլանյանը դասի ժամին ձեռքի դրսային մասով հարվածել է իր աղջկա աջ աչքին, ինչն էլ դարձել է վնասվածք ստանալու պատճառ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր