00:00:00

Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել եզդիների հոգեւոր առաջնորդի ընտանիքին

15:40, 06 փետրվար 2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել եզդիների հոգեւոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի որդուն` Միրա Հազիմ Թահսին Բեգին եւ ընտանիքին: «Համայն հայության հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեր ցավակցություններ ենք բերում Ձեզ, ձեր ընտանիքի անդամներին եւ ողջ եզդի ժողովրդին: Հաճելի էր մեզ համար տարիներ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել ձեր հորը` Թահսին Բեգին, ում հետ ջերմ հանդիպում եւ զրույց ունեցանք: Նա շատ արժանավոր անձ էր եւ ոգեշնչող առաջնորդ ողջ աշխարհի եզդիների եւ նրանց համար, որոնք ապահով ապրում են Հայաստանում եւ մեր երկիրը նկատում իբրեւ իրենց երկրորդ տունը», - ասված է Վեհափառ Հայրապետի ցավակցագրում: Կիսելով եզդի ժողովրդի վիշտը` Նորին Սրբությունը մաղթել է, որ Բարձրյալը խաղաղության մեջ հանգչեցնի հանգուցյալ Թահսին Բեգի հոգին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր