00:00:00

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 53 դեպք

02:04, 06 փետրվար 2019 Պատահարներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 4-ից 5-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է խարդախության 14, անձնական ունեցվածքի գողության 12, մարմնական վնասվածք հասցնելու 8, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, սուտ մատնության 3, թմրամիջոցի հայտնաբերման 2, մաքսանենգության, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, ընտրական իրավունքի խախտման, ինքնիրավչության ու ծեծի 1-ական դեպք: Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու և բնակարանային գողության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր