00:00:00

«Պարտեզի» մոտ կրակոցների և սպանության փաստով հետախուզվողը հայտնաբերվել է հիվանդանոցում. նա տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ

22:43, 05 փետրվար 2019 Պատահարներ

Փետրվարի 4-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակիչ, 35-ամյա Էմիլ Հարությունյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, վերջինս ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ, 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով հետախուզման մեջ էր գտնվում:  Նա հետախուզվում էր հունվարի 29-ին ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում և դրա հարակից տարածքում տեղի ունեցած հանցագործության փաստով: Նա հայտնաբերվել է ոստիկանների և քննիչների կողմից Էրեբունի բժշկական կենտրոնում, որտեղ տեղափոխվել էր մարմնի տաբեր հատվածների «կույր վիրավորումներ» ախտորոշմամբ: Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի որոշմամբ Կոտայքի մարզում հունվարի 29-ին տեղի ունեցած աղմկահարույց սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում քննչական խումբը հսկայածավալ աշխատանքներ էր կատարել և, համագործակցելով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Աբովյանի բաժնի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի իրենց գործընկերների հետ, քննչական վարչություն էին հրավիրել մեծ թվով քաղաքացիների: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր