00:00:00

Ստեփանակերտում 54-ամյա կինը թոռներին լողացնելիս թունավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց

18:47, 05 փետրվար 2019 Պատահարներ

Ս.թ.փետրվարի 3-ին ժամը 15:00-ի սահմաններում իրենց բնակարանի լոգարանում՝ թոռներին լողացնելու ժամանակ շմոլ գազից թունավորվել եւ «Հանրապետական բժշկական կենտրոն» է տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1965թ.ծնված Է.Մ-ն։ Արցախի ոստիկանությունից  հայտնում են, որ փետրվարի 2-ին ժամը 20:00-ի սահմաններում լոգանք ընդունելու ժամանակ՝ տան բաղնիքում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից թունավորվել եւ «Արեւիկ» մանկական բուժմիավորում է տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2002թ.ծնված Ս.Ու-ն։ Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: Ս.թ.փետրվարի 4-ին ժամը 16:00-ի սահմաններում, տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչի արտանետված շմոլ գազից թունավորվել եւ «Հանրապետական բժշկական կենտրոն» են տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝1951թ.ծնված Ի.Հ-ն եւ 1946թ.ծնված Ա.Հ-ն։ Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: «Մեր քաղաքացիներին հորդորում ենք առավել զգոնություն ցուցաբերել եւ գազի արտանետման յուրաքանչյուր կասկածի դեպքում դիմել կամ 9-11ծառայություն կամ 1-02։ ԱՀ ոստիկանությունն իր հերթին` համապատասխան կառույցների հետ մեկտեղ ակտիվացրել է այդ ուղղությամբ իրականացվող բացատրական աշխատանքները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր