00:00:00

Բացահայտվել է Արմավիրի մարզում կատարված բնակարանային գողությունը. Մանրամասներ

16:00, 05 փետրվար 2019 Պատահարներ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Արմավիրի մարզում կատարված բնակարանային գողության դեպքը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Էջմիածին քաղաքի բնակչին: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  2018 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, դիտավորությամբ ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով, Էջմիածին քաղաքի բնակիչը՝ ծնված 1995թ., բանալիով դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում գտնվող տներից մեկը եւ հափշտակել ձմեռային բաճկոն, ինչպես նաեւ դրա ծոցագրպանում գտնվող դրամապանակը, որում եղել է կանխիկ գումար եւ բանկային քարտեր՝ պատճառելով զգալի չափերի նյութական վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր